Հայկական Մուլտֆիլմ Հիմնված է: Դերենիկ Դեմիրճյանի «Պույ-պույ մուկիկը» հեքիաթի մոտիվներով Ռեժիսոր: Ռաֆայել Բաբայան Սցենարիստ: Ռաֆայել Բաբայան, Վալենտին Պոդպոմոգով, Երաժշտություն: Ռոբերտ Ամիրխանյան Օպերատոր: Ալիսա Քյուրդիան Հնչյունային օպերատոր: Կ. Կուրդիյան, երգչուհի` Ռաիսա Մկրտչյան Երկիր: ԽՍՀՄ Լեզու: հայերեն Ընկերություն: Հայֆիլմ Տևողություն: 10 րոպե Թվական: 1971
«Պույ-Պույ», 1971 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի կողմից նկարահանված հայկական մուլտֆիլմ՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն գործի։
Սյուժե: Մուկիկը կոկոսի անցքից ներս է սողոսկում։ Համեղ պտուղի միջուկն ուտում-խմում, քեֆ է անում։ Այնքան է տռզում, որ անցքից էլ չի կարողանում դուրս գալ։ Լաց ու կոծ է դնում։ Եվ այնքան է ողբում, մինչև որ նիհարում, դուրս է պրծնում ու փրկվում։